Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Գելա Գոգիայի աճյունը տեղափոխել են հայրենիք
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Գելա Գոգիայի աճյունը տեղափոխել են հայրենիք

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Գելա Գոգիային լուսադեմին բերել են հայրենիք։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հավաքված ընտանիքի անդամները, հարազատներն ու քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել վրացի մարտիկի աճյունին։

Գելա Գոգիան կռվել է Կրամատորսկ քաղաքում։ Ըստ նրա հարազատների՝ նա և իր զինակիցները օգոստոսի 26-ին ենթարկվել են հրթիռակոծության։ Գելա Գոգիան մահացել է ստացած վերքերից, մի քանի մարտիկներ վիրավորվել են։ Գելա Գոգիան Աբխազիայի պատերազմի մասնակից էր։ Վերջին տարիներին նա ապրում էր Ուկրաինայում և առաջին իսկ օրվանից պայքարում էր ռուսական օկուպացիոն ուժերի դեմ։

Վրացի մարտիկի աճյունը առավոտյան տեղափոխել են Քաշուեթիի եկեղեցի, ապա կտեղափոխեն հայրենի Սենակի։ Նրան կհուղարկավորեն երեքշաբթի։

Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում շարունակվող պատերազմում զոհվել է 19 վրացի մարտիկ։