Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Դավիթ Մենաբդիշվիլիին քաղաքացիները Ռուսթավիի մուտքի մոտ դիմավորել են ծնկաչոք
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Դավիթ Մենաբդիշվիլիի դին տեղափոխել են Ռուսթավի:
Ռուսթավիի բնակիչները նրան դիմավորել են քաղաքի մուտքի մոտ դրոշներով, մոմերով ու ծաղիկներով՝ ծնկաչոք։
Ռուսթավիի բնակիչները դա ծրագրել էին սոցիալական ցանցի միջոցով։
Դավիթ Մենաբդիշվիլիի քաղաքացիական հոգեհանգիստները կանցկացվեն Ռուսթավիի Սիոնի եկեղեցում։
Ուկրաինայում զոհված երկու վրացի մարտիկներին՝ Դավիթ Մենաբդիշվիլիին և Նիկա Շանավային լուսաբացին տեղափոխել են հայրենիք: