Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Դավիթ Քուչուկիանիի դին տեղափոխել են Վրաստան
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Դավիթ Քուչուկիանիի դին տեղափոխել են Վրաստան։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, ընկերները, զինակիցները, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։
Ըստ առկա տեղեկությունների՝ Բախմուտ քաղաքի մոտ հրետանային հարձակման ժամանակ զոհվել է 32-ամյա Դավիթ Քուչուկիանին, այս տեղեկությունը տարածվել է ապրիլի 5-ին։ Ընտանիքի անդամների խոսքով՝ Դավիթ Քուչուկիանին միացել էր Ուկրաինայում կռվող վրացիներին ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո։
Դավիթ Քուչուկիանիի ընտանիքի անդամների ու ընկերների խոսքով, նա փորձառու զինվոր է եղել և երկու անգամ Աֆղանստանում եղել է մարտական առաքելությամբ։
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկը Քարելիի մունիցիպալիտետի Բեբնիսի գյուղի բնակիչ էր։