Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ալուդա Զվիադաուրիի դին տեղափոխել են հայրենիք
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ալուդա Զվիադաուրիի դին տեղափոխել են հայրենիք:
Օդանավակայանում ներկա են եղել մահացածի ընտանիքի անդամներն ու հարազատները։
Ալուդա Զվիադաուրիի հոգեհանգիստը տեղի կունենա Քաշուեթիի տաճարում։ Նրան կհուղարկավորեն զինվորական պատվով։
Ալուդա Զվիադաուրին Ուկրաինայում զոհվել է մեկ շաբաթ առաջ։ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից 16 վրացի մարտիկ է զոհվել։