Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Ալիկա Ցաավային այսօր հուղարկավորել են Զուգդիդիում
Ուկրաինայում ապրիլի 16-ին զոհված վրացի մարտիկ Ալիկա Ցաավային այսօր զինվորական պատվով հուղարկավորել են Զուգդիդիում։ Նրա հիշատակը առավոտից հարգել են քաղաքացիական անձինք և զինվորականները։
Վրացի մարտիկին հարգանքի տուրք մատուցելու համար Զուգդիդի է մեկնել Վրաստանում Ուկրաինայի ռազմական կցորդ, գեներալ-մայոր Սերգեյ Կրավչուկը և իր ցավակցությունը հայտնել վրացի մարտիկի ընտանիքին։
«Ռուսաստանը Ուկրաինայում օկուպացիոն պատերազմ է մղում ավելի քան երկու ամիս։ Պատերազմի առաջին իսկ օրվանից վրացիները կամավոր մեկնեցին Ուկրաինա՝ պաշտպանելու Ուկրաինայի անկախությունը։ Ցավոք, այսօր արդեն ունենք տասը զոհ։ Այսօր ես ժամանեցի Թբիլիսի՝ վերջին ճանապարհին հրաժեշտ տալու մեր հերոսին, ով իր կյանքը տվեց Ուկրաինայի անկախության համար։ Մենք վստահ ենք, որ Ուկրաինան կհաղթի: Մենք միշտ զգում ենք մեր եղբայրների՝ վրաց ժողովրդի աջակցությունը»,- ասել է գեներալ-մայոր Սերգեյ Կրավչուկը։
Զինվորական նվագախումբը կատարել է Վրաստանի օրհներգը։
Ալիկա Ցաավան զոհվել է ապրիլի 16-ին, երբ իր զինակից Զազա Բիծաձեի հետ Ռուբեժնոյե քաղաք էր գնում սպանված զոհված մարտիկ Արկադի Կասրաձեի մարմինը դուրս բերելու համար։ Քաղաքացիական հոգեհանգիստ է կայացել նաև Ուկրաինայում։