Ուկրաինայում զոհված ևս մեկ վրացի մարտիկ Զաքարիա Շուբիթիձեի դին տեղափոխել են հայրենիք
Ուկրաինայում զոհված ևս մեկ վրացի մարտիկ Զաքարիա Շուբիթիձեի դին տեղափոխել են հայրենիք։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են գտնվել մահացածի ընտանիքի անդամներն ու ընկերները։
Մահացածի ընկերոջ տեղեկություններով՝ Զաքարիա Շուբիթիձեն եղել է «Վրացական լեգեոնի» անդամ, մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել է, և ընկերները չեն կարողացել փրկել նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շուբիթիձեն կռվում էր Դոնեցկի մարզի Նեսկուչնոյե բնակավայրի մոտ։