Ուկրաինայում զոհված ևս մեկ վրացի մարտիկ է տեղափոխվել Վրաստան: Զուրաբ Օդիշվիլիի դին օդանավակայանում դիմավորել են ընտանիքի անդամներն ու շարքային քաղաքացիները։ Կար նաև պատվո պահակ։ Մահացածին տեղափոխել են Ղազբեգի, հայրենի գյուղ։
45-ամյա մարտիկն անցյալ տարվա մարտին մեկնել էր Ուկրաինա և կռվել Ռուսաստանի դեմ։ Նա սկզբում ընդգրկվել է «Կովկասյան լեգեոնի» շարքերում, ապա՝ 93-րդ առանձին մեքենայացված բրիգադում։
Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 45 վրացի։