Ուկրաինայում զոհված վրացի մարտիկներին՝ Մալխազ Կվիժինաձեին և Ջոնի Օդիշվիլիին տեղափոխել են իրենց հայրենիք։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են գտնվել զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, ընկերները, շարքային քաղաքացիներ։
Վրացի մարտիկները զոհվել են հունիսի 25-ին:
Ջոնի Օդիշվիլին Գորիի մունիցիպալիտետի Տղվիավի գյուղից էր, նա մասնակցել է նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին։ Օդիշվիլին սպանվել է Բախմուտի մոտ արկի բեկորներից։
Մալխազ Կվիժինաձեն մահացել է Սիչանսկի մոտ: