Ուկրաինայում յոթ մարդ է զոհվել, երբ ռուսական զորքերը կրակ են բացել խաղաղ բնակիչներով լի ավտոբուսի ուղղությամբ
Ուկրաինայում, Իզյումի շրջանում ռուսական զորքերը կրակ են բացել խաղաղ բնակիչներով լի ավտոբուսի ուղղությամբ: Զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 27 խաղաղ բնակիչ։ Միջադեպը տեղի է ունեցել Բորովայա գյուղի մոտ։
Համապատասխան տեղեկությունը տարածում է Ուկրաինայի Հանրային հեռարձակողը` հիմնվելով Խարկովի շրջանային դատախազության վրա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բորովայա բնակավայրը ներկայումս ժամանակավորապես օկուպացված է Ռուսաստանի կողմից, ուկրաինացի իրավապահներն այս պահին ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները և ավտոբուսների երթուղին։