Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հայտարարել է, որ զոհված վրացի մարտիկների աճյունները հայրենիք կվերադարձնեն ապրիլի 14-ին
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի հայտարարությամբ, Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների աճյունները Վրաստան կտեղափոխվեն ապրիլի 14-ին։
«Հավանաբար այսօրվանից կսկսվի նրանց Կիևից Վրաստան տեղափոխելու ընթացակարգը։ Մեքենան Լվովն անցնելով կհասնի Վարշավա, և ակնկալվում է, որ մյուս օրը երեկոյան Վարշավա-Թբիլիսի չվերթով զոհված մարտիկների աճյունները կտեղափոխվեն Վրաստան»,- ասել է Գիորգի Զաքարաշվիլին։
Նրա խոսքով՝ վիրավորների առողջական վիճակին վտանգ չի սպառնում։
«Որքան գիտենք, տուժածների առողջական վիճակին վտանգ չի սպառնում։ Շատերը թեթև վնասվածքներ են ստացել և այլևս հոսպիտալացման կարիք չունեն: Ուստի հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Գիորգի Զաքարաշվիլին։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ուկրաինայում ևս երկու վրացի մարտիկ էր զոհվել, մի քանիսը վիրավորվել էին։