Ուկրաինայում Վրաստանի դեսպան. Դժվար է խոսել Ուկրաինայում զոհված վրացու տեղափոխման ժամկետների մասին, համապատասխան ընթացակարգերը սկսվել են
Դժվար է խոսել Ուկրաինայում զոհված վրացիների տեղափոխման ժամկետների մասին, համապատասխան ընթացակարգերը սկսվել են,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին։
«Ցավոք, հաստատվում է փաստը, որ Կիևի մոտ՝ Իրպեն քաղաքում, զոհվել է ևս մեկ վրացի մարտիկ։ Մեզ հայտնեցին նրա զինակիցները, ովքեր նրա մարմինը տեղափոխել են Կիևի դիահերձարան։ Իհարկե, մենք սկսել ենք համապատասխան ընթացակարգերը եւ մեծ հույսեր ունենք, որ երկուշաբթի առավոտյան դիակը կտեղափոխվի Լվով, Վարշավա եւ ապա Թբիլիսի։
Երթուղին, հավանաբար, նույնը կլինի, բայց ժամանակի դեպքում միշտ դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի մեքենայի տեաղաշարժի համար, քանի որ Կիևից Լվով երթուղին բարդ է։ Երբ Կիևից տեղափոխվի Լվով, ապա կարելի է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի Վրաստան բերելու համար։ Ընթացակարգերը սկսվել են, հուսով ենք, որ այս ընթացակարգերի համաձայն՝ մեքենան Կիևից դուրս կգա երկուշաբթի օրը»,- ասել է Գիորգի Զաքարաշվիլին։
Հարցին, թե տեղեկություն ունի՞ Բախվա Չիքոբավայի դիակը Մարիուպոլից տեղափոխելու մասին, Զաքարաշվիլին ասել է.
«Եթե որևէ մեկը կապվի մեզ հետ և ասի, որ դա արվել է, մենք կներգրավվենք, հենց որ դիակը գտնվի Ուկրաինայի իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Պաշտոնական տեղեկատվություն էլ չենք կարող պահանջել, քանի որ նա Վրաստանի քաղաքացի չէ։ Ուստի, եթե նրա ընտանիքի անդամները կամ զինակիցները փորձեն դուրս հանել դիակը, եթե դա հաջողվի, մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք»,- ասել է Գիորգի Զաքարաշվիլին։