Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն վերադարձել է Կիև և վերսկսել իր պարտականությունների կատարումը
Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն այս տարվա ապրիլի 21-ին վերադարձել է Կիև և վերսկսել իր պարտականությունների կատարումը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, դեսպանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոդնարին:
«Հանդիպումների ընթացքում ուկրաինական կողմը ողջունեց դեսպանին վերադարձնելու Թբիլիսիի որոշումը և դրական գնահատեց քայլը, հատկապես Ուկրաինայի սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված տարածքներում ռազմական էսկալացիայի ֆոնին: Հանդիպումների ընթացքում նշվել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների ակտիվ դինամիկան:
Վրաստանի դեսպանը երկրի անունից ևս մեկ անգամ համերաշխություն և զորակցություն հայտնեց Ուկրաինայի պետությանը և ուկրաինացի ժողովրդին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն համագործակցել Վրաստանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման գործում», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: