Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են արտաքին գործերի նախարարությունից։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ համապատասխան ընթացակարգերը սկսվել են։
«Այս փաստի մասին տեղեկացվել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը։ Համապատասխան ընթացակարգեր են սկսվել»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում։