Ուկրաինայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 035 նոր դեպք
Ուկրաինայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 035 նոր դեպք, ապաքինվել է 15 337 պացիենտ, մահացել՝ 186 վարակակիր:
Վերջին մեկ օրում արձանագրված վարակակիրներից 484-ը երեխա է և 388-ը՝ բժիշկ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, Ուկրաինայում հաստատված է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն դեպք, այստեղից ապաքինվել է 646 հազարը, մահացել՝ 17 581-ը: