Ուկրաինայում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 23 մարդ
Ուկրաինայում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 23 մարդ

Ուկրաինայում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 23 մարդ։ Վիրավորների թվում երկու երեխա կա։ Տվյալները տարածում է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Զոհեր կան Օդեսայում, Խարովում, Նիկոլաևի շրջաններում և Կիևում։

Իրավիճակը ծանր է Օդեսայում, որտեղ սաստիկ ցրտահարության ու ձնաբքի պատճառով հինգ մարդ է մահացել, իսկ մոտ 2500 մարդ փրկարար ծառայությունների օգնության կարիքն է ունեցել։ Ճանապարհների մի մասում երթևեկությունը սահմանափակ է.

Տարերային աղետի պատճառով էլեկտրաէներգիա չի մատակարարվում 11 թաղամասերի 411 բնակավայրերին։