Ուկրաինայում տեղացի պատգամավորը ձեռքի նռնակ է պայթեցրել Կարպատյան շրջանի գյուղական խորհուրդներից մեկի նիստում
Ուկրաինայում տեղի պատգամավորը ձեռքի նռնակ է պայթեցրել Անդրկարպատյան շրջանի գյուղական խորհուրդներից մեկի նիստում։ Տուժել է 26 մարդ, նրանցից վեցի վիճակը ծանր է։
Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Կերեցկի գյուղում։
Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։