Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Չեխիան և Լատվիան դադարեցրել են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Չեխիան և Լատվիան դադարեցնում են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Համապատասխան հայտարարությունն արել է Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան։
«Հաշվի առնելով Ուկրաինայում ռուսական ագրեսիան՝ ես որոշել եմ խորհրդակցությունների համար Ռուսաստանից դեսպանին հետ կանչել և Ռուսաստանի քաղաքացիներին լատվիական վիզաների տրամադրումը կասեցնել՝ բացառությամբ հումանիտար նպատակների հետ կապված բացառիկ դեպքերի», – ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։
Չեխիան փակել է հյուպատոսությունները Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։ Փակ է նաև Ռուսաստանի ներկայացուցչությունը Կառլովո Վարիում և Բռնոյում։