Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մեզ շատ է անհանգստացնում, մենք հետևելու ենք իրադարձություններին և համապատասխան որոշում կկայացնենք՝ լինի դա այց, թե հայտարարություն. Իրակլի Կոբախիձե
Մեզ շատ անհանգստացնում է իրավիճակը և այն միտումը, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում, էսկալացիայի ռիսկերը բավականին մեծ են,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր հիմնական ցանկությունն ու խնդիրն է նպաստել պատերազմի կանխմանը, ինչը հեշտ չէ։ Նույնը պետք է լինի նաև միջազգային հանրության ցանկությունը։ Սրան հասնելը հեշտ չէ։ Մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը և համապատասխանաբար կունենանք մեր արձագանքը ցանկացած գործողության հանդեպ։ Կախված իրադարձությունների ընթացքից՝ մենք ցանկացած որոշում կկայացնենք՝ լինի դա այց, թե հայտարարություն։ Բանաձևով մենք շատ բարձրաձայն դիրքորոշում ենք հայտնել Ուկրաինայի ներկայիս իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կապահովվի Վրաստանի քաղաքացիների անվտանգությունը Ուկրաինայում։
«Երեկ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, այդ թվում՝ դիմելով մեր քաղաքացիներին: Իհարկե, անհրաժեշտության դեպքում մենք ամեն ինչ անելու ենք մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Մենք ամեն օր կհետևենք այստեղ տեղի ունեցող իրադարձություններին և համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։