Ուկրաինայում ռուսական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, վիրավորվել՝ ութը

17:09, 04.02.2026

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ։ Տեղեկությունը տարածում է ուկրաինական մեդիան։

Մասնավորապես, Դոնեցկի մարզի Դրուժկովկա քաղաքում հարվածների արդյունքում զոհվել է յոթ քաղաքացի, ևս ութը վիրավորվել են։

Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը սոցիալական ցանցերում գրել է, որ ռուսական ուժերը քաղաքին հարվածել են կասետային ռումբերով։

Նրա հաղորդմամբ՝ հարձակման թիրախը եղել է մարդաշատ շուկայի տարածքը։ Ֆիլաշկին նաև նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Նմանատիպ