Ուկրաինայում ռուսական միջամտության մեկնարկից ի վեր առնվազն 167 երեխա է զոհվել, 279 անչափահաս վիրավորվել է
Ուկրաինայում ռուսական միջամտության մեկնարկից ի վեր առնվազն 167 երեխա է զոհվել, 279 անչափահաս վիրավորվել է։ Համապատասխան տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հիմնվելով Ուկրաինայի իշխանությունների տվյալների վրա։
Պաշտոնական տվյալներով՝ երեխաների մեծ մասը սպանվել է Ուկրաինայի արեւելյան հատվածում՝ Դոնեցկի շրջանում, որտեղ գրանցված է 82 երեխայի սպանություն։ Կիևի շրջանում զոհվել է 78 երեխա, իսկ Խարկովի շրջանում՝ 64։
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռմբակոծությունների հետևանքով վնասվել կամ ավերվել է 927 դպրոց և այլ ուսումնական հաստատություն։