Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է մինչև 15 000 ռուս զինծառայող
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է մինչև 15 հազար ռուս զինծառայող։ Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հենվելով ՆԱՏՕ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաների վրա։
Նրանց տվյալներով, մահացածների թիվը տատանվում է 7-ից 15 հազարի սահմաններում։
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական կենդանի ուժի կորուստը հասնում է 15 600-ի։ Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ զոհվածների, վիրավորների և անհետ կորածների թիվը տատանվում է 30-40 հազարի սահմաններում։