Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ժամանակին դադարեցվեն, այլապես այն կդառնա համաշխարհային ողբերգություն. Իլիա երկրորդ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն արձագանքում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:
Պատրիարքը Twitter-ում գրել է, որ ռազմական գործողությունները պետք է ժամանակին դադարեցվեն։
«Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ժամանակին դադարեցվեն, այլապես այն կդառնա համաշխարհային ողբերգություն»,- գրել է պատրիարքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում: Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարել: