Ուկրաինայում Ռադան հրապարակել է Լվովի սրճարանում արված Անջելինա Ջոլիի տեսանյութը. Եվս մեկ ապացույց, որ ամբողջ աշխարհը մեր կողքին է, այդ թվում՝ հայտնի աստղերը
Ամերիկացի դերասանուհի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Ուկրաինայում է։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի ֆեյսբուքյան էջu կիսվել է Լվովի սրճարաններից մեկում արված Անջելինա Ջոլիի տեսանյութով։
«Անջելինա Ջոլին Լվովի սրճարանում: Եվս մեկ ապացույց այն բանի, որ ամբողջ աշխարհը մեր կողքին է, այդ թվում՝ հայտնի աստղերը»,- նշել են Ռադայի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Անջելինա Ջոլին այցելել էր Հռոմի մանկական հիվանդանոցներից մեկը՝ Ուկրաինայից տարհանված երեխաներին։