Ուկրաինայում հայտարարում են, որ ռուսական օկուպացիոն ուժերը առաջ են անցել Բախմուտի մոտ և գրավել Իվանովսկոյե բնակավայրի մի մասը
Ռուսական օկուպացիոն ուժերը առաջ են շարժվել Բախմուտի մոտ և գրավել Իվանովսկոյե բնակավայրի մի մասը։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ասել է Ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադի գնդապետ Սերգեյ Սիդորինը։
Ուկրաինական բանակի ներկայացուցիչը նշել է, որ ռուսական բանակը ակտիվացնում է հարձակողական գործողություններ Բախմուտի ուղղությամբ, և վերջին 24 ժամում ութ ռազմական բախում է տեղի ունեցել հակառակորդի հետ։
«Ամենաթեժ կետերը Իվանովսկոյե բնակավայրերն են և Բոգդանովկայից հարավ ընկած տարածքը, որտեղ, ցավոք, հակառակորդը մասնակի հաջողությունների է հասել՝ նա գրավել է Իվանովսկոյե բնակավայրի արևելյան ծայրամասերը և շարունակում է դիրքեր գրավել։ Հարձակման ժամանակ հակառակորդը կիրառում է ավիացիան՝ հարվածելով ինչպես առաջնագծին, այնպես էլ Չասով Յարի բնակավայրին, որտեղ շատ խաղաղ բնակիչներ են մնացել։ Հակառակորդն ունի շատ ռեզերվներ և տեխնիկա»,- ասել է Սերգեյ Սիդորինը