Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի ժամկետ չի նշվում. Դմիտրի Պեսկով
Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի ժամկետ չի նշվում. Դմիտրի Պեսկով

Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի ամսաթիվը չի հայտարարվել,- այս մասին հայտարարել է Ռուսաստանւ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ավարտի ամսաթիվը նշված չէ։ Ռուսաստանի կառավարության բոլոր ծրագրերն ամբողջությամբ կիրականացվեն նախապես հաստատված ժամկետներում»,- ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կարող է հսկողություն սահմանել Ուկրաինայի խոշոր բնակավայրերի վրա՝ բացառելով հումանիտար միջանցքները, և ապահովել խաղաղ բնակչության առավելագույն անվտանգությունը։

Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ջոզեֆ Բորելի հայտարարությունները, որտեղ նրանք ասում էին, որ նախագահ Պուտինը հիասթափված է, որ իր բանակը չի կարող առաջ շարժվել այնպես, ինչպես ցանկանում է Պուտինը:

«Գործողության սկզբում Վլադիմիր Պուտինն իսկապես հրամայեց պաշտպանության նախարարությանը զերծ մնալ խոշոր բնակավայրեր, այդ թվում՝ Կիև, գրոհելուց», – ասել է Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նշում է, որ դրա պատճառն այն է, որ բնակավայրերում ամրացված են զինված ազգայնական կազմավորումները։