Ուկրաինայում եւս մեկ վրացի մարտիկ է զոհվել: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են արտաքին գործերի նախարարությունից։
Ըստ ԱԳՆ-ի՝ նշված փաստի մասին տեղեկացվել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը։
«Դեսպանատունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ, և կատարվում են համապատասխան ընթացակարգեր»,- հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Բացի այդ, նրանց տեղեկություններով, վիրավորվել է եւս երեք մարտիկ։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են համապատասխան բուժում։
Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի սկզբից ի վեր արդեն 19 վրացի մարտիկ է զոհվել։