Ուկրաինայում մահացել է ևս մեկ վրացի մարտիկ՝ Բերդիա Ջոխաձեն։ Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին։
Նրա խոսքով՝ Բերդիա Ջոխաձեն մահացել է հիվանդանոցում վիրահատության ժամանակ։
Ինչպես նշում է Գիորգի Զաքարաշվիլին, մահվան ստույգ պատճառը այս պահին հայտնի չէ, սակայն, ընտանիքի անդամների խոսքով, նա մահացել է Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։ Դեսպանի խոսքով՝ ստույգ պատճառը հայտնի կդառնա փորձաքննության եզրակացությունից հետո։
Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով՝ դին հայրենիք տեղափոխելու հարցն արդեն լուծված է, և վրացի մարտիկի մարմինը Վրաստան կտեղափոխվի վաղն առավոտյան։