Ուկրաինայում մահացել է ևս մեկ վրացի մարտիկ՝ 47-ամյա Կախա Գոգոլը։
Վրացի մարտիկը պատերազմի սկսվելուց երկու շաբաթ անց մեկնել է Ուկրաինա և կռվել Լուգանսկի մարզում։
Ըստ տեղեկությունների՝ նա սպանվել է հուլիսի 10-ի լուսադեմին ռուսական օդային հարձակման հետևանքով։
Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հաստատում է վրացի մարտիկի մահվան մասին տեղեկությունը։ Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան ընթացակարգեր է սկսել։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիան արդեն խլել է 17 վրացի մարտիկի կյանք։