Ուկրաինայում երեք նախարարներ հրաժարական են տվել:
Նրանցից մեկը ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինն է, ով վերահսկում էր զենքի ներքին արտադրությունը Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։
Դիմում են գրել նաև արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան և բնապահպանության նախարար Ռուսլան Ստրիլեցը։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հաստատում է, որ երեք նախարարներ միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել խորհրդարան։