Ուկրաինայում ենթադրում են, որ 2024-2025 թվականներին երկիրը կլքի մոտ 400 հազար քաղաքացի
Ուկրաինայի Ազգային բանկը ենթադրում է երկրից բնակչության արտահոսքի տեմպերի աճ։
Այդ մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քաղաքացիների արտահոսք է սպասվում 2024-2025 թվականներին, այն կազմում է մոտ 400 և 300 հազար մարդ։
Կանխատեսումը վատթարացել է ապրիլյան զեկույցի համեմատ, իսկ դրա պատճառը Ուկրաինայի էներգետիկ համակարգի զգալի մասի ոչնչացումն է, որն ուղեկցվում է էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներով։
Վիճակի վրա բացասաբար է ազդում այն փաստը, որ վնասը մեծացնում է ձմեռային սեզոնին ջեռուցման համակարգի համար բացասական ռիսկերը։