Ուկրաինայում եւս մեկ վրացի մարտիկ է զոհվել՝ 30-ամյա Միշա Մազանաշվիլին զոհվել է երեկ„ Բախմուտի մոտ բախման ժամանակ։ Տեղեկությունը հաստատում է Ուկրաինայում Վրաստանի դեսպանը։
Դեպքի մասին տեղեկացվել է նաև ընտանիքը։ Հարազատների խոսքով՝ Միշա Մազանաշվիլին կռվում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից։
2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում 38 վրացի մարտիկ է զոհվել։