Ուկրաինայում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, որը հետախուզման մեջ էր Թբիլիսիում գործած սպանության համար
Ուկրաինայում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, որը հետախուզման մեջ էր Թբիլիսիում գործած սպանության համար

Ուկրաինայում իրավապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, որը հետաքննության տեղեկությամբ, տարիներ առաջ սպանություն է գործել Վրաստանում:

Ուկրաինայի ազգային ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկության  համաձայն, մեղադրյալը 8 տարվա ընթացքում հետախուզվում էր միջազգային մասշտաբով:

Իրավապահ գերատեսչության տեղեկությամբ, Օդեսայում անցկացված գործողությունից հետո Պրիմորսկի դատարանը կայացրել է նրանց 40 օրով ձերբակալելու որոշում: