Ուկրաինայում բռնել են վրացական քրեական հեղինակություն «Սմբատ Թբիլիսկիին»
Ուկրաինայում բռնել են վրացական քրեական հեղինակություն «Սմբատ Թբիլիսկիին»

Խարկովի շրջանում, սահմանը անօրինական խախտելու փորձի ժամանակ, վրացական քրեական հեղինակություն է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել են Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամլո ծառայությունից՝ Վրաստանի քաղաքացին ձերբակալվել է սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից՝ մարտի 10 լույս 11-ի գիշերը։

Քննչական ծառայության տվյալներով՝ առանց փաստաթղթերի արտասահմանցին փորձել է ՌԴ տարածք սողոսկել։ Տղամարդուն բռնել են պետական սահմանից հիսուն մետրի վրա։ Ինչպես պարզել են իրավապահները, բերման ենթարկվածը «Սմբատ Թբիլիսկի» մականունով քրեական հեղինակությունն է։ Տղամարդուն փնտրել են Ուկրաինայի օրինապահ մարմինները՝ հակաօրինական գործունեության մեջ հնարավոր մասնակցության համար։ Բերման ենթարկված Վրաստանի քաղաքացին հանձնվել է ոստիկանության ներկայացուցիչներին։