Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը վերջին երեք ամսում
Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը վերջին երեք ամսում:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
Վերջին մեկ օրում Ուկրաինայում կորոնավիրուս է ախտորոշվել 4 158 մարդու մոտ, մահացել է 73 մարդ, ապաքինվել՝ 4 693-ը:
Ուկրաինայում համավարակի մեկնարկից հետո կորոնավիրուսով վարակվել է 1 078 251 մարդ, որոնցից ապաքինվել է 733 558-ը, մահացել՝ 18 927-ը:
Վերջին օրերի ընթացքում հաստատված դեպքերից ամենաշատն արձանագրվել է Զապոռոժյեի նահանգում: