Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ հարցվածների 89 տոկոսը կոռուպցիան երկրի բավականին լուրջ կամ շատ լուրջ խնդիր է համարում
Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ հարցվածների 89 տոկոսը կոռուպցիան երկրի բավականին լուրջ կամ շատ լուրջ խնդիր է համարում

Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ երկրում հարցվածների 89 տոկոսը կոռուպցիան համարում է բավականին լուրջ կամ շատ լուրջ խնդիր։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ կոռուպցիայի խնդիրն իր կարևորությամբ երկրորդն է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Ուկրաինացիների համար ամենալուրջ կոռուպցիան քաղաքական կոռուպցիան է:

Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Ուկրաինայի ընդհանուր բնակչության շրջանում զգալիորեն աճել է անձնական խնդիրների լուծման համար կաշառք տալու նկատմամբ անհանդուրժողականության մակարդակը։

«Չնայած հասարակության կողմից կոռուպցիայի տարածվածության ընկալման նկատելի բարելավմանը, հարցվածների 94 տոկոսը դեռ կարծում է, որ կոռուպցիան լայն տարածում ունի Ուկրաինայում: Նրանց տոկոսը, ովքեր հավատում են, որ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո կոռուպցիայի մակարդակն աճել է, գերազանցում է նրանց, ովքեր կարծում են, որ այն նվազել է»,- գրում են ուկրաինական լրատվամիջոցները։