Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում պայթյուններ են որոտացել և տագնապի ազդանշան հնչել
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, որը սահմանակից է Ուկրաինային, լսվում են պայթյունների ձայներ և օդային հարձակման ազդանշան։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ քաղաքում նկատվում է ծխի մեծ օջախ։ «Ռուս կամավորական կորպուսը» և «Ռուսաստանի ազատության լեգեոնը» զգուշացրել են տեղի բնակչությանը վտանգի մասին և կոչ արել տարհանել։ Հաղորդվում է, որ քաղաքը ռմբակոծվել է «Գրադ» հրթիռային համակարգերով։ Ըստ լրատվամիջոցի՝ ռմբակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել։
Միաժամանակ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինացի դիվերսանտները փորձել են ներխուժել Բելգորոդի և Կուրսկի շրջաններ, սակայն նրանց գործողությունները կասեցվել են ռուսական անվտանգության ծառայության կողմից։
«Օդային հարվածների և հրետանային կրակի արդյունքում ոչնչացվել է մոտ 195 զինվորական, հինգ տանկ, չորս զրահամեքենա, երեք ինքնագնաց հրթիռային ՈՒՌ-77 ականազերծման համակարգ և երեք ինժեներական մեքենա»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ .