Ուկրաինայից Մոլդովա տեղափոխված Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, Մոլդովայից Ռումինիա նշանակվել են հատուղ ավտոբուսային երթուղիներ
Կառավարության որոշման համաձայն, Մոլդովայում Վրաստանի դեսպանության կողմից կազմակերպված՝ Ուկրաինայի տարածքից Մոլդովայի Հանրապետություն տեղափոխված Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, Քիշնևից Բուխարեստ տեղափոխելու համար նախատեսված է հատուկ ավտոբուսային երթուղի։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ավտոբուսի երթուղին ներկայումս Վրաստանի 39 քաղաքացիների տեղափոխել է Ռումինիա, քաղաք Բուխարեստ, որտեղ Վրաստանի դեսպանատան կողմից ցուցաբերվել է արդյունավետ մարդասիրական օգնություն, ապահովել բնակարանով ու սննդով։ Վրաստանի քաղաքացիներն առաջիկայում կվերադառնան հայրենիք:
«Հատկանշական է, որ ուկրաինական պատերազմի հետ կապված, Վրաստանի կառավարության որոշմամբ, Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայի տարածքից, հայրենիք տեղափոխելու նպատակով տարհանում են՝ Լեհաստանի Հանրապետություն, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա և Մոլդովայի Հանրապետություն»,- նշել են Վրաստանի ԱԳ նախարարությունում։
Ըստ նրանց՝ Մոլդովայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան թեժ գծի հեռախոսահամարներն են՝ +37379111179, +37379000212
Լեհաստանում Վրաստանի դեսպանատան թեժ գծի համարն է՝ +48 572 488 665
Հունգարիայում Վրաստանի դեսպանատան թեժ գծի համարն է՝ +36 30 858 66 22
Սլովակիայում Վրաստանի դեսպանատան թեժ գիծ՝ +421 918663008
Ռումինիայում Վրաստանի դեսպանատան թեժ գիծն է՝ +40743232292
Վրաստանի դեսպանություն, Կիև՝ + 380 (63) 376 77 68, + 380 (44) 590 69 50, + 380 (93) 544 01 17, + 380 (63) 376 73 64
Գլխավոր հյուպատոսություն, Օդեսա՝ + 380 (63) 176 75 55, + 380 (93) 761 17 17
Հյուպատոսություն Լվովում՝ +380 (63) 376 77 68, +380 (63) 376 73 64
Արտաքին գործերի նախարարություն՝ + 995 (32) 2 94 50 50։