Մենք դեսպանին կկանչենք միայն խորհրդակցության նպատակով, թե ինչպես խարդախներից Ուկրաինայի հետ պահպանենք հարաբերությունները. Գիորգի Գախարիա

10:22, 09.05.2020

Մենք դեսպանին կկանչենք միայն խորհրդակցության նպատակով, թե ինչպես խարդախներից Ուկրաինայի հետ պահպանենք հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի գախարիան՝ Ուկրաինայում Միխեիլ Սաակաշվիլուն Բարեփոխումների գործադիր հանձնաժողովի ղեկավար նշանակելու փաստը գնահատելիս:

Վրաստանի վարչապետը նշել է, որ «առանձին վերցված անպատասխանատու քաղաքական գործիչների պատճառով» Ուկրաինայի հետ գործընկերությունը չի դրվի կասկածի տակ:

Գիորգի Գախարիան նշում է, որ Միխեիլ Սաակաշվիլու Օդեսայի նահանգապետի պաշտոնից ազատվելուց հետո ինքն անձամբ ներգրավված է եղել Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Նրա խոսքով, Սաակաշվիլու հետ կապված Վրաստանն Ուկրաինային չի թաքցրել իր վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն նշանակել է Բարեփոխումների գործադիր հանձնաժողովի ղեկավար:

Նմանատիպ