Ուկրաինայի Զինված ուժերի Stratcom. Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական ուժերը շահագործումից հանել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմանավերի մեկ երրորդը
Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի ուժերը շահագործումից հանել են ռուսական սևծովյան նավատորմի ռազմանավերի մեկ երրորդը, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի Stratcom-ը։
«Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ մեր զինվորականները վնասել են 24 ռուսական նավ և մեկ սուզանավ։ Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ լայնածավալ միջամտության սկզբում ռուսական սևծովյան նավատորմն ուներ 74 ռազմանավ»,- ասված է Stratcom-ի հաղորդագրության մեջ։
Անցած շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարեց, որ փետրվարի 1-ի գիշերը ուկրաինական ուժերը օպերացիայի արդյունքում ոչնչացրել են ռուսական Սևծովյան նավատորմի «Իվանովեց» ռազմանավը։