Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժեր. Այսօր Ռուսաստանի Սևծովյան նավատորմի վերջին պարեկային նավը լքել է Օկուպացված Ղրիմը
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի վերջին պարեկային նավն այսօր լքել է օկուպացված Ղրիմը, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը։
Պլետենչուկի խոսքով՝ պարեկային նավը երկու ոչ մարտական նավերի ուղեկցությամբ լքել է Ղրիմը։
«Սև ծովում հակառակորդի մարտավարությունը առայժմ սահմանափակվում է միայն հենակետերի միջև անցումներով։ Սա շատ կարևոր է»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակը։