Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարը հայտարարել է Խարկովի և Իզյումի ուղղություններով պաշտպանության ուժերի հակահարձակման մասին.
Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է ուկրաինական պաշտպանության ուժերի կողմից Խարկովի և Իզյումի ուղղություններով հակահարձակման մասին։
Ինչպես գրում է ինքը՝ Զալուժնին «Telegram» ալիքում, այս մասին նա ասել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլի հետ զրույցում։
Ինչպես նշել է Զասլուժնին, նա ավանդաբար իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը։ Մասնավորապես, հակառակորդի հիմնական ջանքը՝ շարժվել Լուգանսկի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ինտենսիվ բախումները շարունակվում են Պոպասնայա, Կրեմենայա և Տորսկի շրջաններում։ Միաժամանակ ուկրաինական պաշտպանության ուժերը հակահարձակման են անցել Խարկովի և Իզյումի ուղղությամբ։
Զալուժնիի խոսքով՝ ռուս ագրեսորները վերսկսել են թևավոր հրթիռների կիրառումը, որոնց հիմնական նպատակը Ուկրաինային ռազմատեխնիկական օգնության նյութատեխնիկական ապահովման ուղիների ոչնչացումն է։