Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնում են, որ ռուսական ռազմական ուժերի մի մասը լքում է Կիևի և Չեռնիգովոյի շրջանները, տեղեկությունը հաստատում է նաև ռուսական կողմը
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնում են, որ ռուսական ռազմական ուժերի մի մասը լքում է Կիևի և Չեռնիգովոյի շրջանները։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնում են նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը հզորացման և ռոտացիայի առումով լուրջ խնդիրներ ունեն։
Այս տեղեկությունը հաստատում է նաև ռուսական կողմը։ Ինչպես Թուրքիայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանը արմատապես կնվազեցնի ռազմական գործողությունները Կիևի և Չեռնիգովոյի շրջանների ուղղությամբ։