Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ երկրի զինված ուժերը մասնակի հաջողությունների են հասել Բախմուտից հարավ
Ուկրաինացի զինվորականները մասնակի հաջողություններ ունեն Բախմուտից հարավ։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամենօրյա զեկույցում։
«Հարձակողական գործողությունների արդյունքում ՊԲ-ն մասնակի հաջողություններ է գրանցում Բախմուտից հարավ՝ գրաված դիրքերից հետապնդելով հակառակորդին և ամրապնդվելով ձեռք բերված հատվածներում»,- ասված է Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, անցած ցերեկը և գիշերը 39 մարտական բախում է տեղի ունեցել ռազմաճակատում ուկրաինական և ռուսական ուժերի միջև։
Գլխավոր շտաբը նշում է, որ ՊԲ-ն շարունակում է հարձակողական գործողությունը Մելիտոպոլի ուղղությամբ և քայլ առ քայլ ազատագրում է օկուպացված տարածքները։