Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար. Մենք երկու կիլոմետր առաջ ենք շարժվել Կուրսկի շրջանում, գերի ենք վերցրել ավելի քան 100 ռուս զինվոր
«Մենք երկու կիլոմետր առաջ ենք շարժվել Կուրսկի շրջանում, գերի ենք վերցրել ավելի քան 100 ռուս զինվոր», -ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցում։
Նրա խոսքով, Սուջայում ավարտվել են հակառակորդի որոնողական աշխատանքներն ու ոչնչացումը։
«Այսօր զորքերը որոշակի ուղղություններով առաջ են շարժվել Կուրսկի շրջանում՝ մեկից երկու կիլոմետր։ Եվս 100 ռուս ռազմագերի ենք վերցրել։ Սուջայում հակառակորդի որոնողական աշխատանքներն ու ոչնչացումը ավարտվել են»,- ասել է Սիրսկին։
Իր հերթին Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցում գրառել է Ալեքսանդր Սիրսկու հետ իր զրույցի մասին։
«Մենք առաջ ենք շարժվում Կուրսկի շրջանում, այսօր տարբեր շրջաններում առաջ ենք շարժվել մինչև երկու կիլոմետր։ Այս ընթացքում մենք ավելի քան 100 ռուս ռազմագերի ենք վերցրել։ Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրան։ Սա կարագացնի մեր տղաների և աղջիկների վերադարձը տուն: Մենք չենք մոռանում մեր արևելյան ճակատը: Ես Գերագույն գլխավոր հրամանատարին հանձնարարել եմ ուժեղանալ այս ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։