Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինան իրատեսական ծրագիր ունի վերադարձնելու Ղրիմը
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինան իրատեսական ծրագիր ունի վերադարձնելու Ղրիմը

Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրկը հայտարարում է, որ Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու ծրագիր ունի, և դա իրատեսական է։

Այս մասին նա հայտարարել է բրիտանական «Guardian» հրատարակությանը տված հարցազրույցում։

«Դա իրատեսական է։ Սա, իհարկե, ռազմական գաղտնիք է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Մենք պետք է հաղթենք, որպեսզի ազատենք մեր քաղաքացիներին, ովքեր տառապում են օկուպացված տարածքներում»,- ասել է ուկրաինացի գեներալը։

Սիրսկու խոսքով՝ առանց մոբիլիզացիայի Ուկրաինան չի կարողանա ստեղծել նոր ռեզերվներ և բրիգադներ, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են Ռուսաստանի՝ իր ցամաքային ուժերը մեծացնելու ֆոնին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները կատարեն իրենց սահմանադրական պարտավորությունները»,- ասել է գեներալը՝ կոչ անելով նույնը անել արտերկրում բնակվող ուկրաինացիներին։

«Հուսով եմ, որ հաղթանակից հետո նրանք կկարողանան իրենց թոռներին ասել, թե որտեղ են եղել։ Որտե՞ղ էիք, երբ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները կռվում էին նման թեժ մարտերում։ Սա է հարցը»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։