Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսման սարք է հայտնաբերվել
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսման սարք է հայտնաբերվել։
Սկզբում այս մասին տեղեկությունը տարածել էին լրատվամիջոցները, որն ավելի ուշ հաստատել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ լսող սարքը հայտնաբերվել է ոչ թե Զալուժնիի աշխատասենյակում, այլ սենյակներից մեկում, որտեղ հնարավոր է եղել աշխատել։
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ քրեական գործ է հարուցվել։ Նրանց տեղեկություններով՝ հայտնաբերված սարքը եղել է անգործուն, և այն արդեն հանձնվել է փորձագետներին։