Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար. շուտով կանցնենք հարձակողական գործողությունների
«Շուտով մենք կանցնենք հարձակողական գործողությունների»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Սիրսկին եղել է Լիմանի շրջանում առաջնագծում և հանդիպել ուկրաինացի զինվորականների հետ, որոնք առաջադրանքներ են կատարում ամենաթեժ կետերում։
«Մեր ստորաբաժանումները անշեղորեն շարունակում են պաշտպանել իրենց գծերն ու դիրքերը՝ ետ մղելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։ Մենք համատեղ քննարկել ենք իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը և ռազմաճակատում տիրող իրավիճակը»,- ասել է Սիրսկին։
Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, որ «շուտով կգա ժամանակը, երբ Ուկրաինան կանցնի ակտիվ հարձակողական գործողությունների»։
Միաժամանակ Սիրսկին շնորհակալություն է հայտնել և պարգևատրել բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր «պատվով կատարում են իրենց պարտքը ուկրաինացի ժողովրդի հանդեպ»։