Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար. Օպերատիվ իրավիճակը արևելքում շարունակում է ծանր մնալ, հակառակորդը չի դադարեցնում հարձակողական գործողությունները ողջ ճակատում
Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար. Օպերատիվ իրավիճակը արևելքում շարունակում է ծանր մնալ, հակառակորդը չի դադարեցնում հարձակողական գործողությունները ողջ ճակատում

Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի արևելյան հատվածում իրավիճակը բարդ է համարում։ Նրա խոսքով՝ հակառակորդը հարձակվում է ամբողջ ճակատով։ Այս մասին Սիրսկին գրում է Telegram ալիքում։

«Արևելքում օպերատիվ իրավիճակը մնում է բարդ։ Հակառակորդը չի դադարեցնում հարձակողական գործողությունները ողջ ռազմաճակատում։ Արևելյան ուղղության պաշտպանության համար պատասխանատու հրամանատարների հետ մենք մանրամասն վերլուծել ենք իրավիճակը և քննարկել հետագա գործողությունների տարբերակները»,- գրել է Սիրսկին։

Սիրսկիի խոսքով՝ որոշումներ են ընդունվել պաշտպանության կայունությունն ապահովելու, զինծառայողների կյանքը պաշտպանելու և ռազմամթերքի ռացիոնալ օգտագործման համար։