Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզում ազատագրել են 2400 քառակուսի կիլոմետր տարածք
Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզում ազատագրել են 2400 քառակուսի կիլոմետր տարածք

Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզում ազատագրել են 2400 քառակուսի կիլոմետր տարածք։

Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոյի խոսքով՝ նշված տարածքն ազատագրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ ուկրաինական ուժերի կողմից հակագրոհի անցնելուց հետո։ Խոսքը Խերսոնի հյուսիսում գտնվող վեց բնակավայրերի, իսկ Բերիսլավի շրջանի 61 բնակավայրերի մասին է։

Միաժամանակ շարունակվում է քաղաքացիների տարհանումը Արխանգելսկից, Վիսոկոպիլիայից և Օսոկորիվկից։ Երեք քաղաքներն էլ մի քանի շաբաթ շարունակ ինտենսիվ մարտերի մեջ էին։