Ուկրաինայի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք գյուղ են ազատագրել Խերսոնի շրջանում
Ուկրաինայի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք գյուղ են ազատագրել Խերսոնի շրջանում։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։
«Մեր զորամասերն ու ստորաբաժանումները շարունակում են Խերսոնի շրջանի աստիճանական ազատագրումը ռուսական օկուպացիոն զորքերից։ Իվանովկան և Լոզովոեն ազատագրել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, իսկ Անդրեևկան ազատագրել են այս շաբաթ»,- ասել է Գրոմովը։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը հայտարարեց, որ ռուսական ուժերը պատրաստվում են ուկրաինական բանակի հակահարձակման Խերսոնի շրջանում։